Պաշտոնական. Մայք Մենյանը՝ Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն դարպասապահ

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը ճանաչվել է Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն դարպասապահ, հայտնում է Իտալիայի առաջնության մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆրանսիացին, ով անցյալ ամառ «Լիլից» է տեղափոխվել «Միլան» մրցանակը նվաճեց «ռոսոներիների» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում:

Ի թիվս այլնի, իր դարպասապահի հուսալի խաղի շնորհիվ «Միլանը» մոտ է 11 տարվա ընթացքում առաջին անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճելուն: