Պաշտոնական. Մարկո Ռոզեն լքեց Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

Դորտմունդի «Բորուսիան» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեին՝ հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

Ռոզեն թիմը գլխավորել էր անցյալ տարի: Դորտմունդցիները Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 2-րդ տեղը: