«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսը հրաժարվել է տեղափոխվել անգլիական երկու ակումբ, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ուրուգվայցին առաջարկներ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Նյուքասլից», սակայն չի ցանկացել ընդունել դրանք՝ Չեմպիոնների Լիգայում խաղալու ցանկության պատճառով։
Նշվում է, որ հարձակվողը սկսել է համագործակցել գործակալ Ժորժե Մենդեշի հետ, ում հետ արդեն կապ է հաստատել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։
Միաժամանակ փարիզյան ակումբի և «Բենֆիկայի» միջև բանակցություններ դեռ չեն եղել։
2021/22 մրցաշրջանում Նունյեսը ակումբում անցկացրած 41 խաղում խփել է 34 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։