Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
29-ամյա սերբը մրցաշարում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Այնտրախտը» մրցաշարի եզրափակչում հաղթեց Գլազգոյի «Ռեյնջերսին» և դարձավ Եվրոպա Լիգայի հաղթող:
https://twitter.com/EuropaLeague/status/1527594174060576771?cxt=HHwWhoCyndmzjbMqAAAA