Էրիկ տեն Հագը ծրագրում է թարմացնել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը

Էրիկ տեն Հագը, ով ամռանը կստանձնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը, ցանկանում է թարմացնել թիմի կազմը, հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի մասնագետը կփորձի ազատվել 9 ֆուտբոլիստից: Նրանց թվում են պաշտպաններ Էրիկ Բային, Աարոն Վան-Բիսական, դարպասապահ Լի Գրանտը, կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչը, Պոլ Պոգբան, Ջեսի Լինգարդը, Խուան Մատան և հարձակվող Էդինսոն Կավանին:

Հիշեցնենք, որ Տեն Հագը «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է գերմանացի Ռալֆ Ռանգնիկին: