Դարվին Նունյեսը մերժել է անգլիական 2 ակումբի առաջարկը

«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և «Նյուքասլ», հայտնում է RMC Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջարկներ է ունեցել այդ ակումբներից, սակայն որոշել է հրաժարվել տրանսֆերից, քանի որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների Լիգայում։

2021/2022 մրցաշրջանում Նունյեսն անցկացրել է 41 հանդիպում, խփել է 34 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt պորտալը 22-ամյա ռմբարկուի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: