«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ ակումբն ակտիվացրել է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսայի տրանսֆերի գնման օպցիան:
«Զամբո Անգիսան մնում է «Նապոլիում»: Եթե ամեն անգամ ես ստիպված լինեի ասել այն, ինչն առանց այդ էլ արդեն պարզ է, ես թութակի կնմանվեի»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Fichajes-ը։
Հաղորդվում է, որ «Նապոլին» 26-ամյա ֆուտբոլիստի համար «Ֆուլհեմին» վճարել է 15 միլիոն եվրո:
Կամերունցին «Նապոլիում» անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում և կարողացել է դառնալ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: