«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Արգենտինացին այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կլքի թուրինյան ակումբը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով:
Ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան՝ «Թոթենհեմի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն բանակցություններ է վարել 28-ամյա ֆուտբոլիստի հետ՝ լոնդոնյան ակումբ նրա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Պարատիչին նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է «Յուվենտուսում», այդ պատճառով նա լավ ծանոթ է Դիբալային: