Ջանլուիջի Բուֆֆոն. ««Ոսկե գնդակի» հետ կապված ամենամեծ անարդարությունն Ինյեստային մրցանակը չշնորհելն էր»

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է «Ոսկե գնդակի» հետ կապված ամենամեծ անարդարության մասին:

«Ինձ համար «Ոսկե գնդակի» հետ կապված ամենամեծ անարդարությունն Ինյեստային մրցանակը չշնորհելն էր։ Նա նույնքան ուժեղ էր, որքան Մարադոնան, Մեսսին կամ Ռոնալդուն»,- France Football-ին ասել է լեգենդար իտալացին։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Անդրես Ինյեստան մրցանակի համար քվեարկության արդյունքով 2-րդն էր և զիջեց «Բարսելոնայում» իր թիմակից Լիոնել Մեսսիին։