Մասիմիլիանո Ալեգրի. ««Լացիոյի» հետ ոչ-ոքին «Յուվենտուսի» մրցաշրջանի արտացոլանքն է»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի 37-րդ տուրում «Լացիոյի» հետ ոչ-ոքի խաղալուց (2:2) հետո խոսել է հաջորդ մրցաշրջանում ակումբի ծրագրերի մասին։

«Մենք հաղթում էինք, ֆուտբոլիստները լավ գործեցին, բայց այսպես պատահում է։ Ինչ-որ առումով սա «Յուվենտուսի» մրցաշրջանի արտացոլանքն է։ Մենք պետք է նորից ընտելանանք հաղթանակներին:

Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ, մենք հստակ պատկերացումներ ունենք, չնայած շուկան անկանխատեսելի է։ Կարծում եմ՝ մենք լավ հիմք ենք դրել։ Վլահովիչի և Զաքարիայի նման ֆուտբոլիստները նոր են եկել, իսկ հաջորդ մրցաշրջանում նրանք ավելի լավը կլինեն»,- մարզչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: