Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում վերջին խաղն անցկացրեց «Ալյանց» մարզադաշտում

Երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան իր վերջին տնային խաղն անցկացրեց թուրինյան ակումբի կազմում։

28-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպմանը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և փոխարինվեց 79-րդ րոպեին։

2015 թվականից «Յուվեում» հանդես եկող Դիբալան «Ալյանց» մարզադաշտի խաղադաշտը լքեց տրիբունաների ու թիմակիցների ծափողջույնների ներքո։

Նշենք, որ սա նաև «Ծեր սինյորայի» պաշտպան Ջորջիո Կյելինիի վերջին տնային հանդիպումն էր թիմի կազմում: