«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մտադիր է կարիերան շարունակել Իտալիայից դուրս։ Այս մասին 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ հանդիպումից (2:2) հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայի չեմպիոնը կարիերան կարող է շարունակել ՄԼՍ-ում:
«ՄԼՍ տեղափոխությու՞նը: Անկեղծ ասած, չգիտեմ, պետք է կարևոր որոշում կայացնեմ։ Արտերկրում ունեցած փորձը նույնիսկ ավելի է հարստացնում մշակույթային առումով, քան խաղային, ուստի ես «Յուվենտուսում» կյանքից դուրս այլ մշակույթի ծանոթանալու կարիք եմ զգում:: Շուտով ամեն ինչ կորոշեմ ընտանիքիս հետ»,- ասել է Կյելինին Football Italia-ին:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Յուվենտուսի» կազմում 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նրա թուրինյան ակումբում հանդես է գալիս 2004 թվականից: