«Սպորտինգն» ակտիվացրել է «Մանչեսթեր Սիթիի» աջ եզրային պաշտպան Պեդրո Պորոյի տրանսֆերը գնելու օպցիան, հայտնում է լիսաբոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է մինչև 2025 թվականը ժամկետով պայմանագիր, իսկ հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո։
Պորրոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ժիրոնայում», իսկ 2019 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Այնուհետև նա մեկ մրցաշրջան վարձավճարով խաղացել է «Ռեալ Վալյադոլիդում», ապա 2 տարի՝ «Սպորտինգում»:
Պորոն Իսպանիայի հավաքականի կազմում մեկ հանդիպում է անցկացրել՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Վրաստանի ընտրանու դեմ (2:1):