Մասիմիլիանո Ալեգրին ասել է, թե ով կլինի «Յուվենտուսի» ավագը հաջորդ մրցաշրջանում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից առաջ պատմել է, թե ով է լինելու թիմի ավագը հաջորդ մրցաշրջանում։

«Երբ չես հաղթում, պետք չէ անիմաստ խոսել, պետք է կենտրոնանալ հաջորդ մրցաշրջանում անելիքների վրա:

Ինչ վերաբերում է ավագի թևկապին, ապա հաջորդ մրցաշրջանում այն ​​կկրի Լեոնարդո Բոնուչչին»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։