Էրիկ տեն Հագը այսօր կժամանի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը այսօր կժամանի Անգլիա, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 52-ամյա մասնագետը կժամանի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա, որի հետ ավելի վաղ պայմանագիր էր կնքել։

Սպասվում է, որ Տեն Հագը կգլխավորի թիմը Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ եզրափակիչ խաղում, որը կանցկացվի մայիսի 22-ին։

Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։