«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների Լիգա դուրս գալու համար ԱՊԼ-ի լավագույն քառյակ մտնելու թիմի նպատակի մասին։
«Մենք ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների Լիգայում, արդեն երկար ճանապարհ ենք անցել և ցանկանում ենք դրանից օգուտ քաղել։
Անհանգստացած ենք, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է «Արսենալի» մարզիչը:
«Արսենալը» այժմ Պրեմիեր Լիգայում 66-միավորով 5-րդն է և ՝ չորրորդ տեղում գտնվող «Թոթենհեմին» (68) զիջում է երկու միավոր:
Այսօր՝ մայիսի 16-ին, «զինագործները» Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում կխաղան «Նյուքասլի» հետ։