«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է, թե ինչ է մտածում իր ապագայի մասին։
Դանիացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է հունիսին։
«Բրենթֆորդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 30-ամյա կիսապաշտպանի հետ։
«Ես մի քանի առաջարկ ունեմ, որոնք ուշադիր կուսումնասիրեմ մինչև վերջնական որոշում կայացնելը։
Կցանկանայի նորից խաղալ Չեմպիոնների Լիգայում. Սա նախապայման չէ, բայց ես գիտեմ, թե որքան հիանալի է այնտեղ լինելը»,- ասել է դանիացին Viaplay-ին:
Կիսապաշտպանը «Բրենթֆորդում» է հանդես գալիս 2022 թվականի հունվարից, թիմի կազմում անցկացրած 9 խաղում դանիացին խփել է 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։