Կիլիան Մբապպե. «Իմ ընտրությունը կատարված է՝ ես գիտեմ, թե որտեղ կլինեմ հաջորդ մրցաշրջանում»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Լիգա 1-ի մրցանակաբաշխության ժամանակ ասել է, որ արդեն որոշել է, թե որտեղ կխաղա հաջորդ մրցաշրջանում։

«Մեծ պատիվ և հաճույք է այստեղ լինելը: Շնորհակալություն ՊՍԺ-ին, թիմակիցներիս, մարզչին և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել։

Մենք հպարտանում ենք մեր անցած ճանապարհով։ Այնուամենայնիվ, իմ ընտրությունը կատարված է՝ ես գիտեմ, թե որտեղ կլինեմ հաջորդ մրցաշրջանում: Շուտով բոլորը կիմանան այդ մասին»,- ասել է Կիլիանը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: