«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ ուրախ կլիներ վերադարձնել կատալոնական ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում։
Deportes Cuatro-ի լրագրող Դավիդ Իբանեսը հարցրել է Լապորտային. «Կցանկանա՞ք, որ Մեսսին վերադառնա»: «Այո, իհարկե», – պատասխանել է նախագահը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացու հայրը բանակցել է «Բարսելոնայի» հետ Մեսսիի հնարավոր վերադարձի հարցով։
Մեսսին «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը, երբ «Բարսելոնան» չկարողացավ երկարաձգել հարձակվողի հետ պայմանագիրը։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։