Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ երազում է մի օր նվաճել «Ոսկե գնդակը»
Իհարկե, ես երազում եմ «Ոսկե գնդակի» մասին, բայց այն կստանամ, եթե թիմի շահերը վեր դասեմ իմ շահերից:
Հուսով եմ, որ մի օր կհաջողվի ստանալ մրցանակը»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում RMC-ն։
Այս մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: