Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը հրաժեշտ է տվել գերմանական ակումբի երկրպագուներին։ Մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ։
«Ես տխուր եմ հեռանալու համար, բայց հպարտությամբ կարող եմ ասել, որ ներկայացրել եմ այս ակումբը վերջին 4 տարիներին։ Ես ձեռք բերեցի շատ հիանալի ընկերներ, խաղացի մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, աշխատեցի հիանալի անձնակազմի հետ:
Ինձ համար պատիվ է ստանալ մեր հիանալի երկրպագուների աջակցությունը: Շնորհակալություն: Ակսել»,- գրել է Վիտցելը սոցցանցերի իր էջերում:
Բելգիացին դորտմունդյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 144 հանդիպում, դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։