Տիմո Վերները խոստովանել է, որ «Չելսիի» փոխարեն կարող էր տեղափոխվել «Լիվերպուլ»

Հարձակվող Տիմո Վերները հայտնել է, որ չի ափսոսում «Չելսիին» միանալու համար, թեև հնարավորություն ուներ տեղափոխվել «Լիվերպուլ»։

«Երբ ես խաղում էի «Լայպցիգում», հնարավորություն ունեցա տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Ես շատ էի մտածում «Լիվերպուլի» մասին, դա տարբերակներից մեկն էր։ Ի վերջո, ես ընտրեցի «Չելսին» և հաղթեցի Չեմպիոնների Լիգայում։ Այնպես որ, դա ամենավատ որոշումը չէ:

Կլոպը Գերմանիայի լավագույն մարզիչներից է: Հենց նա է վերջին տարիներին ամենաշատ տիտղոսները նվաճել։ Բացի այդ, նա շատ լավ մարդ է: Գերմանացիները սիրում են այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Կլոպը կամ Թոմաս Մյուլլերը։ Նրանք ասում են այն, ինչ մտածում են, երբեք ոչինչ չեն թաքցնում։

Տուխե՞լը: Նա այժմ այնքան բարձր մակարդակի վրա է, որ նրան կարելի է համեմատել միայն Կլոպի, իսկ գուցե Գվարդիոլայի հետ»,- Վերներին է ցիտում Evening Standard-ը։