Շաբաթ օրը՝ մայիսի 14-ին, «Լիվերպուլն» Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթեց «Չելսիին»։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը չպարզեցին հաղթողին: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները (6:5):
Մերսիսայդյան ակումբը պատմության մեջ 8-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ «Լիվերպուլը» վերջին անգամ այս տիտղոսը նվաճել էր 2006 թվականին: Մրցաշարում հաղթանակների քանակով ակումբը հավասարվեց «Չելսիի» և «Թոթենհեմի» հետ։
Անգլիայի գավաթի խաղարկությունում ավելի շատ հաղթանակներ ունեն միայն «Մանչեսթեր Յունայթեդը» (12) և «Արսենալը» (14):