Թոմաս Տուխելը՝ «Լիվերպուլից» կրած պարտության մասին. «Իմ ֆուտբոլիստներին ասացի, որ հպարտանում են նրանցով»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Անգլիայի գավաթի եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:0, 5:6՝ 11-մետրանոցներով):

«Ինչպես նախորդ եզրափակչից հետո՝ Լիգայի գավաթում, ափսոսանք չկա: Ես թիմին ասացի, որ հպարտ եմ նրանցով:

240 րոպե մենք երկու եզրափակիչ անցկացրինք աշխարհի, հնարավոր է, ամենավտանգավոր թիմի դեմ, և երկու անգամ էլ հաշիվը 0:0 էր: Մենք պարտվում ենք 11-մետրանոցներով, հիասթափված ենք, բայց միևնույն ժամանակ հպարտ ենք, որ խաղադաշտում ցույց տվեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։

«Չելսին» ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է տիտղոսներ նվաճելու համար: Ընդ որում՝ մենք դա արդեն ապացուցել ենք։ Մենք հաղթեցինք աշխարհի ակումբային առաջնությունում և նվաճեցինք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, և ես չեմ տխրում, որ այդ տիտղոսները նվաճել ենք մրցաշրջանի սկզբում և միջնամասում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Mirror-ը։