Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամռանը կարող է հեռանալ «Բավարիայից»: Գերմանիայի առաջնության ավարտից հետո 33-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ հնարավոր է այլևս չխաղա մյունխենյան ակումբում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ լեհ ռմբարկուի գործակալ Պինի Զահավին կպնդի, որպեսզի «Բավարիան» հնարավորինս շուտ սկսի հարձակվողի տրանսֆերը վաճառելու գործընթացը։ Հարձակվողի համար առաջնային տարբերակը «Բարսելոնան» է։ Սակայն ակումբներն այս հարցով դեռևս կապ չեն հաստատել:
Նշվում է, որ Լևանդովսկին պատրաստ կլինի ընդունել մինչև 2025 թվականը ժամկետով պայմանագիր կնքելու կատալոնացիների առաջարկը։