«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հաստատել է, որ Անգլիայի գավաթի եզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղում (0:0, 6:5՝ լրացուցիչ ժամանակի արդյունքով) փոխարինվել էր վնասվածքի պատճառով:
Հիմնական ժամանակի վերջում Ժոել Մատիպը փոխարինեց հոլանդացի ֆուտբոլիստին:
«Հուսով եմ՝ ամեն ինչ կարգին է, անհրաժեշտ կլինի հետազոտություն անցնել։ 1-ին խաղակեսում արագացման ժամանակ ծնկիս շրջանում ցավ զգացի, բայց շարունակեցի խաղալ։ Ի վերջո, ես որոշեցի, որ չեմ կարող ռիսկի ենթարկել թիմին և պետք է վստահեմ Ժոելին։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։