Ռոբերտ Լևանդովսկին 7-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի առաջնության 2021/22 մրցաշրջանն ավարտեց 35 գոլով և կարիերայի ընթացքում յոթերորդ անգամ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։

Այս ցուցանիշով 33-ամյա ֆուտբոլիստը հավասարվեց «Բավարիայի» նախկին հարձակվող Գերդ Մյուլլերին, ով մյունխենյան ակումբում խաղացել է 1960-ականների կեսերից մինչև 70-ականների վերջը։

Լևանդովսկին հինգերորդ անգամ անընդմեջ նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը։ Նա նաև Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի թվով ռեկորդակիր է՝ 41: