Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ադոլֆ Հյուտերի հետ պայմանագրի խզման մասին՝ կապված թիմի արդյունքների հետ։
«Մենք փոխադարձ համաձայնության եկանք տարբեր ճանապարհով գնալու որոշման հարցում։ Շատ ցավալի է, քանի որ ես այստեղ ինձ շատ հարմարավետ էի զգում, բայց, ցավոք, մարզական արդյունքներով չհասանք այն ամենին, ինչին սպասում էին բոլորը։ Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել ակումբին ազնվության համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» կայքը։
Հյուտերը «Բորուսիան» գլխավորեց նախորդ ամռանը՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Նրա գլխավորությամբ թիմը 2021/22 մրցաշրջանում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։