Յուրգեն Կլոպը կրկնեց Ալեքս Ֆերգյուսոնի նվաճումը

Լոնդոնում կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում «Լիվերպուլը» 11-մետրանոց հարվածաշարում 6։5 հաշվով (հիմնական ժամանակը՝ 0։0) հաղթեց «Չելսիին»՝ դառնալով մրցաշարի հաղթող։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձել է ակումբի պատմության առաջին մարզիչը, ով հաղթել է Պրեմիեր Լիգայում, Անգլիայի գավաթի, լիգայի գավաթի խաղարկություններում և Չեմպիոնների Լիգայում, հայտնում է OptaJoe-ն։

Գերմանացի մասնագետը կրկնել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը, ով այդ տիտղոսները նվաճել է անգլիական մեկ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: