«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իր դիրքում։
«Եթե ինձ համեմատեք իմ դիրքում հանդես եկող ցանկացած ֆուտբոլիստի հետ, ոչ միայն «Լիվերպուլում», այլև ամբողջ աշխարհում, ապա կհասկանաք, որ ես լավագույնն եմ: Ես միշտ կենտրոնացած եմ աշխատանքիս վրա և անում եմ առավելագույնը։ Վիճակագրական թվերն իմ խոսքերի լավագույն ապացույցն են։
Ես միշտ սիրում եմ իմ առջեւ նոր խնդիրներ դնել, այլ կերպ աշխատել և օգտակար լինել։ Սա իմ պարտականությունն է,- Սալահի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը: