ՊՍԺ-ն ստիպված կլինի խոշոր գումար վճարել Մաուրիսիո Պոչետինոյին պաշտոնանկության համար

ՊՍԺ-ն ստիպված կլինի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին վճարել 15 մլն եվրո փոխհատուցում, եթե որոշի խզել նրա հետ պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ արգենտինացի մասնագետը չի պատրաստվում հրաժարական տալ։ Նրա համաձայնագիրը թիմի հետ, որը կնքվել է 2021 թվականի հունվարին, ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Պոչետինոյի գլխավորությամբ փարիզյան ակումբը հաղթել է առաջնությունում, նվաճել է Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը։