«Բորնութը» 7 միլիոն եվրո կառաջարկի «Լիվերպուլին» Նաթանիել Ֆիլիպսի համար

«Բորնմութը» պատրաստվում է տրանսֆերային առաջարկ անել «Լիվերպուլին» պաշտպան Նաթանիել Ֆիլիպսի վերաբերյալ:

25-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Բորնմութում», և, ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնտուրը՝ ակումբը մտադիր է 7 միլիոն եվրո է առաջարկել պաշտպանի տրանսֆերի համար:

Հավելենք, որ 2021/22 մրցաշրջանում Ֆիլիպսը «Բորնմութի» կազմում անցկացրել է 18 հանդիպում: