Պաշտոնական. Ակսել Վիտցելն ամռանը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է, որ կիսապաշտպան Ակսել Վիտսելը կհեռանա թիմից այս մրցաշրջանի ավարտից հետո։ Որոշում է կայացվել նոր պայմանագիր չկնքել 33-ամյա ֆուտբոլիստի հետ։

Այսպիսով, Վիտսելը հունիսի 1-ին կդառնա ազատ գործակալ և կկարողանա անվճար միանալ այլ թիմի:

Բելգիացին «Բորուսիա» է տեղափոխվել 2018 թվականին չինական ակումբից։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Զենիթում» և «Բենֆիկայում»։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։