Հարձակվող Մարիանո Դիասն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ըստ Fotomac-ի՝ 28-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ֆեներբահչե»։
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 6 միլիոն եվրո։
Դիասի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։
Դոմինիկացին 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։