«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիին խոստացել են վերադարձնել գողացված մեքենան, եթե նա լքի իր զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։
2021 թվականի հոկտեմբերին անհայտ անձինք գողացել են իտալացի մասնագետի մեքենան՝ Նեապոլում գտնվող հյուրանոցի կայանատեղից, որտեղ նա ապրում է: Այժմ հանցագործները «Նապոլիի» մարզադաշտի մոտ գտնվող հրապարակում պաստառ են տեղադրել, որտեղ գրված է. «16-10-21 (գողության ամսաթիվը): Սպալետտի, եթե հեռանաս, մենք կվերադարձնենք քո մեքենան»։
Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ 63-ամյա մարզիչը հաջորդ մրցաշրջանում կշարունակի գլխավորել թիմը։