Նախօրեին Լա Լիգայի 36-րդ տուրի հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախեց«Լևանտեին» (6:0)։
Առաջին խաղակեսում «սերուցքայինները» 4 գոլ խփեցին մրցակցի դարպասը, իսկ Լուկա Մոդրիչը 3 գոլային փոխանցում կատարեց։ Խորվաթը դարձավ «Ռեալի» առաջին ֆուտբոլիստը 2015 թվականից ի վեր, ով գոլային փոխանցումների հեթ-տրիկ է ձևակերպել Լա Լիգայի մեկ խաղում։
«Արքայական» ակումբի վերջին ֆուտբոլիստը, ով Պրիմերայի մեկ խաղում 3 գոլային փոխանցում է կատարել, Խամես Ռոդրիգեսն է («Ռայո Վալյեկանոյի» դեմ՝ «Սանտյագո Բեռնաբեուում»՝ 2015 թվականին (Opta Sports):