«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի հետաձգված խաղում «Արսենալի» նկատմամբ տոնած հաղթանակի (3:0) մասին:
«Իհարկե, սա լավ արդյունք է։ Կարևորը 3 միավոր վաստակելն էր։ Այսպիսով, մենք շարունակում ենք մասնակցել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարին։
Հաղթական արդյունքն այսօր մեզ համար պարտադիր էր։ Ես գիտեմ, թե ինչ ճնշում կա ֆուտբոլիստների և իմ ուսերին։ Նման ինտենսիվությամբ և կրքով խաղն ինձ շատ ուրախացրեց։
Մթնոլորտը զարմանալի էր, մենք շնորհակալություն հայտնեցինք մեր երկրպագուներին։ Նրանք սկզբից մինչև վերջ աջակցեցին մեզ։ Հիմա ես խնդրում եմ մեր երկրպագուներին նույնն անել կիրակի օրը, քանի որ մենք ևս մեկ խաղ ունենք հաղթելու՝ «Բարնլիի» դեմ: Մենք կհանդիպենք մի թիմի հետ, որը փորձում է խուսափել մրցաշարից դուրս մնալուց»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
«Թոթենհեմն» այժմ ունի 65 միավոր և 5-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Արսենալը»՝ 66 միավոր ու 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում մրցաշարի ավարտից 2 տուր առաջ: