«Թոթենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի՝ «Արսենալի» դեմ խաղում (3:0):
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարավկորեացի ֆուտբոլիստը խփած 21 գոլով լավագույն ռմբարկուների ցանկում զիջում է միայն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին (22):
Հարկ է նշել, որ Սոնն իր բոլոր գոլերը խփել է խաղից՝ առանց 11-մետրանոցի: Ըստ Opta-ի՝ Պրեմիեր Լիգայում «Թոթենհեմի» պատմության մեջ միայն Հարի Քեյնն է ավելի շատ գոլ խփել՝ առանց 11-մետրանոցների հաշվարկի: Քեյնին դա հաջողվել է անել 2017/18 մրցաշրջանում (28) և 2016/17 մրցաշրջանում (24)։