«Սաութհեմփթոնի» պաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Սաութհեմփթոնի» պաշտպան Մուհամեդ Սալիսուն կարող է միանալ «Բարսելոնային», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ձգտում է ուժեղացնել պաշտպանության գիծը և կարող է 23-ամյա ֆուտբոլիստ ձեռք բերելու փորձ կատարել։

Գանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Նա թիմում է 2020 թվականից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։