Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Բարսելոնան» բաց կթողնի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին

«Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին 100 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել կիսապաշտպանին, և պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 70-80 միլիոն եվրո։

Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը կցանկանար մնալ կատալոնական ակումբում, սակայն հոլանդացու տրանսֆերը կօգնի ակումբին, որը կանգնած է ֆինանսական դժվարությունների առաջ։

Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Tranfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։