«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է համալրել «Չելսիի» կազմը

«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բարսելոնայից» գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը պատրաստ է հոլանդացի պաշտպանին վաճառել 20 մլն եվրոյով։

Այս մրցաշրջանում Դեստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում և կատարել երեք գոլային փոխանցում: