Սիմոնե Ինձագին՝ Իտալիայի գավաթակիր դառնալու մասին. ««Ինտերը» երբեք չի հանձնվում»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենտուսի» նկատմամբ 4:2 հաշվով տարած հաղթանակը։

Միլանյան ակումբը 2011 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։

«Սա լավ մրցելույթ էր՝ շատ ուժեղ մրցակցի դեմ: Առաջին կես ժամը լավ անցկացրինք, բայց հետո կորցրինք տեպը: Երկրորդ խաղակեսի սկիզբը նույնպես չի կարելի հաջող անվանել միանգամից 2 բաց թողած գոլերի պատճառով։ Պետք է ավելի զգուշավոր լինեինք։

Այնուամենայնիվ, այս թիմը երբեք չի հանձնվում: Մենք այս պահը լիարժեք կվայելենք, քանի որ Իտալիայի գավաթում մեր վերջին հաղթանակից տասը տարի է անցել, ուստի ես ուրախ եմ ակումբի, այս հիանալի տղաների և երկրպագուների համար, ովքեր սկզբից մինչև վերջ աջակցում էին մեզ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։