«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան աջ ձեռքի բութ մատի վնասվածք է ստացել, հայտնում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի, որը տեղի կունենա վաղը «կապտանռնագույնների» բժշկական շտաբի հսկողության ներքո։
Վիրահատությունից հետո «Բարսելոնան» հանդես կգա նոր հայտարարությամբ՝ կապված իսպանացու առողջական վիճակի հետ։
2021/22 մրցաշրջանում Գարսիան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում: