Իսպանացի հայտնի լրագրող Ժերար Ռոմերոն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի շուրջ:
Ըստ աղբյուրի՝ գործարքը 95%-ով համաձայնեցված է։ Հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Բարսան» կստանա մոտ 80 միլիոն եվրո։
24-ամյա ֆուտբոլիստի վաճառքը, ով 2019 թվականի ամռանը 86 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Այաքսից», բացառապես տնտեսական որոշում է։ Ֆինանսական դժվարություններ ունեցող կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ մեկ տարի անց Դե Յոնգի տրանսֆերային արժեքը կարող է զգալիորեն նվազել:
«Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանը կրկին կկարողանա խաղալ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Այաքսը»: