«Ինտերը» 2011 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց Իտալիայի գավաթը

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին, «Ինտերն» Իտալիայի գավաթի եզրափակչում հաղթեց «Յուվենտուսին»։ Հռոմում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում միլանցիները 2 գոլ խփեցին և հաղթեցին։

Այսպիսով, «Ինտերը» 2011 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։ Ընդհանուր առմամբ, սա 8-րդ գավաթն է ակումբի պատմության մեջ։ Ավելի վաղ «ներաձուրիներն» այս տիտղոսը նվաճել էին նաև 1939, 1978, 1982, 2005, 2006 և 2010 թվականներին:

Հավելենք, որ Իտալիայի գավաթի խաղարկությունում հաղթանակների քանակով «Ինտերն» ունի 3-րդ ցուցանիշը։ Ավելի շատ գավաթ նվաճել էին միայն «Յուվենտուսը» (14) և «Ռոման» (9):