«Չելսին», որը 2021 թվականին հաղթել էր Չեմպիոնների Լիգայում, գլխավորել է այն ակումբների ցանկը, որոնք նախորդ մրցաշրջանում ՈւԵՖԱ-ից ստացել են ամենամեծ մրցանակային գումարը։
Լոնդոնյան ակումբը շուրջ 120 միլիոն եվրո է վաստակել Չեմպիոնների Լիգայի 32 ակումբների միջև բաշխված մոտ 1,9 միլիարդ եվրո գումարից:
Մրցաշարի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Մանչեսթեր Սիթին» մրցանակային գումարով երկրորդն է՝ 119 միլիոն եվրո:
Ցանկում հաջորդում են «Բարսելոնան» և «Յուվենտուսը», որոնք 2020/21 մրցաշրջանում դուրս մնացին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից։ «Բարսան» վաստակել է մոտ 85 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսը»՝ 83 միլիոն: