Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելու մասին։

«Նա արագ կադապտացվի այն ոճին, որով մենք ցանկանում ենք խաղալ: Լավ ձեռքբերում ապագայի համար, հուսով եմ՝ երկար տարիների:

Ինձ դուր է գալիս աշխատել լավ ֆուտբոլիստների հետ, նրանք քեզ լավ մարզիչ են դարձնում։ Անհավանական երիտասարդ տաղանդ, մենք ամեն ինչով կօգնենք նրան»,- Գվարդիոլային թվիթերյան իր էջում ցիտում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հոլանդը պաշտոնապես կդառնա «քաղաքաբնակների» ֆուտբոլիստ 2022 թվականի հուլիսի 1-ին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կկազմի 75 մլն եվրո։