«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը։ Կատալոնական ակումբը դիտարկում է «Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, հայտնում է The Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ իսպանացի ֆուտբոլիստի և «խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև փոխհարաբերությունները վատթարացել են։
Ռեգիլոնը Մադրիդի «Ռեալի» սան է, նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
2021/22 մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։