Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ Սուպերլիգայի նախագիծն ընդմիշտ փակված է

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Սուպերլիգայի նախագիծն ընդմիշտ կամ առնվազն 20 տարով փակված է։

«Ես չեմ սիրում այն ​​անվանել Սուպերլիգա, քանի որ դա այդպես չէ: Ինձ համար այդ նախագիծը մեկընդմիշտ կամ գոնե 20 տարով ավարտվել է»,- Չեֆերինին է ցիտում է AFP-ն։

Սուպերլիգան հիմնադրվել է 12 ակումբների կողմից՝ «Ռեալ», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ», «Թոթենհեմ» և «Արսենալ»։ Այժմ նախագծում մնացել են միայն առաջին երեք ակումբները։