«Բոլոնիան» հայտարարել է Չիլիի հավաքականի պաշտպան Գարի Մեդելի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
34-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում չիլիացին «Բոլոնիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: